Արտաքին 4 տարի առաջ - 10:11 26-05-2022

Իրանը զիջումների չի գնացել ԻՀՊԿ-ն ահաբեկիչների ամերիկյան ցուցակից հանելու դիմաց

Թեհրանը հրաժարվել է զիջումների գնալ՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներին) ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակից բացառելու հնարավորության դիմաց։ Այս մասին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելին։

«Կարծում եմ, որ այս վիճելի հարցը որոշ իմաստով լուծվել է, քանի որ մենք Իրանին հասկացրել ենք, որ եթե նրանք զիջումներ են ակնկալում որևէ հարցում, որը չի առնչվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), ներառյալ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվելուն, նրանք ինչ-որ փոխադարձ քայլ պետք է անեն մեր մտահոգությունները փարատելու համար»,- պատասխանել է դիվանագետը հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունների կողմից ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակից բացառելու հնարավորությունը գլխավոր վիճելի հարցերից է Իրանի միջուկային ծրագրի՝ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ քննարկումների շրջանակում:

«Կարծում եմ Իրանը որոշել է, որ պատրաստ չէ պատասխան քայլերի: Նրանք այժմ պետք է որոշեն՝ պատրաստ են արդյոք գործարքի առանց լրացուցիչ պահանջների»,- հավելել է Մելին:

Politico պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում է կայացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակից չհանելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին