Ներքին 4 տարի առաջ - 15:50 25-05-2022

Իմ փոխարեն պարոն Սաղաթելյանին կպատասխանի Էքզյուպերին. Ալեքսանյանի մեջբերումը «Փոքրիկ իշխան»-ից

Աժ քառօրյան շարունակվում է․ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իր ելույթում անդրադառնալով ընդդիմադիրներ գործիչներին, մասնավորապես՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին, ասաց.

«Արդեն երկրորդ քառօրյան է՝ ԱԺ-ից փախած ման եկող փոխնախագահ Իշխան Սաղաթելայնը, դիմելով մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասել է, որ դե եթե տղա են, թող գան արտահերթ նիստի՝ նկատի ունենալով հավանաբար իրենց կողմից կազմակերպված սպասվելիք նիստը։ Պարոն Սաղաթելյանի դատարկ աթոռի առաջ և նրա բացակայությամբ թույլ տվեք՝ իմ փոխարեն պատասխանի հանճարեղ գրող Անտուան դը սենտ Էքզյուպերին, որը իր «Փոքրիկ Իշխանը» հրաշալի ստեղծագործության մեջ ունի հետևյալ տողերը. «Ուրեմն դատի՛ր ինքդ քեզ»։ Այո՛, դա ամենադժվարն է»։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ են գնալ ԱԺ՝ մասնակցելու կառավարության հարցուպատասխանին, ժամեր առաջ ասել էր. «Իրենք ո՞վ են, որ կանչեն, օրակարգ ձևակերպեն, մեր ձևակերպումը եղել է հստակ, մենք ասել ենք, որ ժողովրդի կողմից ունենք մանդատ, այդ մանդատով պետք է բարձրացնենք ժողովրդի խնդիրները»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան