Սպորտ 4 տարի առաջ - 21:14 24-05-2022

«Փյունիկը» 15-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում որոշվեց չեմպիոնը։

35-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին»։ Նոմինալ տանտերերը հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվել է 30-րդ րոպեին. տուգանայինից Հովհաննես Հարությունյանը գնդակն ուղարկել է դիմային գծի մոտ, որտեղից Ուգո Ֆիրմինոն փոխանցել է կենտրոն. Սերժ Դեբլեն ամենաարագն է կողմնորոշվել՝ գնդակն ուղարկելով իր նախկին թիմի դարպասը։

Այս հաղթանակի շնորհիվ Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը», վաստակելով 74 միավոր, անհասանելի դարձավ հետապնդող «Արարատ-Արմենիայի» համար։ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունների պատմության մեջ թարմացրեց իր իսկ ռեկորդը՝ 15-րդ անգամ հռչակվելով երկրի չեմպիոն։ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը չեմպիոնական գավաթը նվաճեց 2015 թվականից ի վեր առաջին անգամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան