Ներքին 3 տարի առաջ - 12:10 21-05-2023

Մեծամորը պաշտոնապես հռչակվեց Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Մեծամորի Մշակույթի տանը մայիսի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, պատգամավոր Թագուհի Ղազարյանը, համայնքների ղեկավարները, Մեծամորի երիտասարդներն ու բնակիչներ։
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին հանձնեցին խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության 2023թ․ երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:

Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մեծամորցիներին։

«Այս ծրագիրը ինքնադրսևորվելու, ակտիվ լինելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ է տալու մեր երիտասարդներին, նպաստելու է քաղաքների միջև սերտ կապերի, երիտասարդական նախաձեռնությունների և երիտասարդական քաղաքականության ոլորտում բարեխիղճ և գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

Այսօր բոլորս ունենք մեկ երազանք․ Հայաստանի բոլոր քաղաքներում, բնակավայրերում ստեղծել երիտասարդության համար այնպիսի պայմաններ, որ մեր երիտասարդներն ապրեն լիարժեք մշակութային կյանքով, որ մարզերում շատ լինեն կրթական տարաբնույթ ծրագրերն ու այլ ծառայությունները:

Վստահ եմ, որ մեր երիտասարդները պատվով են իրականացնելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները, իսկ մենք, մշտապես մեր երիտասարդների կողքին կանգնած լինելով, աջակցելու ենք»,- նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»