Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:23 24-05-2022

Այստեղ տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ կան, որոնց այլ պայմաններում  դժվարությամբ կբարևեի, բայց տեսնում եմ, որ զինակից ենք․ Գեղամ Մանուկյան

Բնականաբար, վերլուծություններ լինում են, բնականաբար, գնահատկան լինում է, բնականաբար, փորձ է արվում մարդկանց բացատրել, որ եղբա՛յր, երբ քո տունը հրդեհվում է, ու դրսից մեկը փորձում է դուռը բացել, որ չայրվես, իսկ դու դուրս գալու փոխարեն սկսում ես հարցուփորձ անել, թե դուռը բացողն ով է, արդյունքում այրվելու ես։

Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե մարդկանց մի ստվար խումբ կա, որ դժգոհ է այս իշխանություններից, բայց միևնույնն է, չի միանում ընդդիմության շարժմանը, արդյո՞ք վերլուծություններ արվել են, թե ինչու է այդպես։

Մանուկյանն ընդգծեց, որ դեր է խաղացել նաև իշխանական մանիպուլյացիան։ «Այո՛, մեր շատ հայրենակիցներ, այս իշխանությանը դեմ լինելով, դեռ կամուկացի մեջ են, բայց հակառակ դրան՝ մեր հազարավոր քաղաքացիներ այս անձրևին այստեղ կանգնած են։ Գիտե՞ք՝ այստեղ այնքան տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ կան, մարդիկ կան, որոնց այլ պայմաններում ես դժվարությամբ կբարևեի, բայց այստեղ ես տեսնում եմ, որ մենք զինակից ենք, և որքան էլ գաղափարական, քաղաքական, անձնական տարաձայնություններ ունենանք, մեկ բանում մենք միասին ենք, մենք անհանգիստ ենք այս վիճակով, մենք հասկանում ենք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ժամանակ չի մնացել այս գահավիժումը կասեցնելու համար»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան