Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:14 24-05-2022

Իրեն վարչապետ անվանող մարդը անում է հրեշավոր  հանցագործություններ․ Էռնա Յուզբաշյան

ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը, որն այժմ գտնվում է արտերկրում, տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով ժողովրդին դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի։

«Իմ սիրելի ժողովուրդ, այնպես է ստացվել, որ մարդը սխալական է և մենք բոլորս սխալվել ենք, մեր իմաստուն ժողովուրդը, որը աշխարհին տվել է մեծ հրամանատարներ, երաժիշտներ, գիտնականներ, նկարիչներ, սխալվել է։ Սխալվել ենք, բայց հիմա այլևս սխալվելու ժամանակը չէ, հիմա գործելու ժամանակն է։ Չի կարելի անտարբեր նստել և տեսնել՝ ինչպես է իրեն վարչապետ անվանող մարդը անում հրեշավոր հանցագործություններ՝ ընդդեմ մեր ազգի։ Հանուն մեր զոհված երեխաների, ամուսինների, հայերի, եղբայրների մենք իրավունք չունենք անտարբեր նստել տանը։ Մենք պարտավոր ենք լինել նրանց կողքին, ովքեր մեզ կտանեն ճիշտ գործողությունների։ Ցավոք, այս պահին չեմ կարող կանգնել ձեր կողքին, բայց իմացեք, որ ինձ պես մտածողները այտեղ շատ են, մենք ձեր կողքին ենք և ձեզանից մեկն ենք։ Մեր ազգի լույս տղաները զոհվել են հանուն Արցախի, հանուն մեր հավատքի, մենք հիմա պարտավոր ենք մի բռունցք դառնալ։ Մեր հայրենիքը վտանգ մեջ է, ոտքի կանգնեք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի