Արտաքին 4 տարի առաջ - 10:28 24-05-2022

YouTube-ը հազարավոր ալիքներ է արգելափակել, որոնք պատերազմը «հատուկ գործողություն» են անվանվել

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման երեք ամիսների ընթացքում YouTube-ն արգելափակել է պատերազմը լուսաբանող ավելի քան 9000 ալիք։ Ավելի քան 70 հազար տեսանյութ չի անցել հարթակի մոդերատորությունը ռազմական գործողությունների մասին ապատեղեկատվության պատճառով, հաղորդում է The Guardian-ը։

ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների հետ կապ ունեցող ալիքներին ժամանակավորապես արգելվել է տեսանյութեր հրապարակել՝ պատերազմը որպես «ազատագրական առաքելություն» որակելու համար։ Մոդերատորները նաև թույլ չեն տալիս պատերազմը «հատուկ գործողություն» անվանել։ Արգելափակվել են լրագրող Վլադիմիր Սոլովյովի և նրան մոտ կանգնած «փորձագետների», ինչպես նաև Russia Today-ի և Sputnik-ի ալիքները։

«Մենք մեծ ողբերգությունները ժխտելու և խեղաթյուրելու հետ կապված հատուկ քաղաքականություն ունենք՝ սկսած Հոլոքոստից մինչև Սենդի Հուկ: Եվ, իհարկե, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեծ ողբերգություն է։ Ուստի, մենք օգտագործել ենք այդ քաղաքականությունն աննախադեպ քայլեր ձեռնարկելու համար»,- ընկերության գործողությունները բացատրել է արտադրանքի գծով տնօրեն Նիլ Մոհանը: Նրա խոսքով, հիմնականում արգելափակվում են կրեմլամետ բլոգերները։

Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ ուկրաինական պատերազմի մասին YouTube-ի լուրերի բովանդակությունը հավաքել է ավելի քան 40 միլիոն դիտում, իսկ հեղինակավոր ալիքների լսարանը զգալիորեն աճել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Լեհաստանի և հենց Ռուսաստանի օգտատերերի հաշվին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան