Ավելին 4 տարի առաջ - 13:00 20-06-2022

YouTube-ն արգելափակել է Արկադի Ռոտենբերգին պատկանող մեդիախմբի ալիքը

YouTube-ի վարչակազմն արգելափակել է Վլադիմիր Պուտինի մերձավոր, գործարար Արկադի Ռոտենբերգին պատկանող «Կրասնի կվադրատ» մեդիաընկերության ալիքները։ Արգելափակման պաշտոնական պատճառը տեսահոսթինգի օգտագործման պայմանների խախտումն է։ Թե դա իրենից կոնկրետ ինչ է ներկայացնում՝ չի նշվում։

«Կրասնի կվադրատ»-ը Առաջին ալիքով հեռարձակվող բարձր վարկանիշ ունեցող մի քանի հեռուստանախագծերի արտադրողն է. դրանցից են՝ «Արի ամուսնանանք», «Ձայն», «Նորաձևության դատավճիռ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարերը։ Նշվում է, որ այս պահին արգելափակված են նաև «Արի ամուսնանանք»-ի և «Նորաձևության դատավճիռ»-ի YouTube-ալիքները, մինչդեռ «Ձայն»-ի ալիքը դեռ հասանելի է։

Արկադի Ռոտենբերգն ընդգրկված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ որպես ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի անձ։ Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցների տակ է գտնվում նաև Առաջին ալիքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով