Արտաքին 4 տարի առաջ - 15:38 23-05-2022

Ավստրիայի ԱԳ նախկին նախարարը, որը 2018-ին պարել է Պուտինի հետ, դուրս է եկել «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդից  

Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Կարին Կնայսլը հրաժարականի դիմում է գրել «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից։ Նա ընկերություն մուտք է գործել 2021 թվականի հունիսին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը լքել են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Արևելյան Գերմանիայում աշխատանքի հարցերով Պուտինի վաղեմի ծանոթ Մաթիաս Վարնիգը։

Ավստրիայի նախկին նախարարի հայտարարությունն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ մայիսի 20-ին, ասվում է ընկերության կայքում։ «Ընկերությունը շնորհակալություն է հայտնում Կարին Կնայսլին վերջին տասը ամիսների ընթացքում համատեղ աշխատանքի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նախկին պաշտոնյան հրաժարվել է նաև երկարաձգել իր լիազորությունները երկրորդ ժամկետով։

Կնայսլն Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորել է 2017-2019 թվականներին։ Նա ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրվել է Ավստրիայի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության կողմից, որը հանդես էր գալիս հօգուտ եվրասկեպտիցիզմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: 2018 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարի կողմից հրավիրվել է հարսանիքի, որտեղ պարել է նրա հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով