Արտաքին 4 տարի առաջ - 18:09 03-03-2022

Ֆրանսիացի մաքսավորները կալանել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի սուպերզբոսանավը

Ֆրանսիացի մաքսավորները կալանել են «Ամորե Վերո» սուպերզբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանում է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը։ Նավը փորձել է շտապ լքել Լա Սիոտե նավահանգիստը Լազուրի ափին, սակայն կալանվել է։

Նավի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2016 թվականին, այդ ժամանակ այն գնահատվել է 100 միլիոն դոլար:

Սուպերզբոսանավի կալանումն ու կալանավորումը տեղի է ունեցել Սեչինին ԵՄ պատժամիջոցային ցուցակներում ընդգրկելու պատճառով՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ «Ռոսնեֆտի» ղեկավարը ներառվել է ցուցակում, քանի որ, Եվրամիության կարծիքով, նա նախագահ Պուտինի անձնական ընկերն է ու «ռուսական քաղաքական էլիտայի ամենաազդեցիկ անդամներից մեկը» և շահույթ է կորզում Ուկրաինայում ապակայունացումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով