Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:59 21-05-2022

Այս խավար պատկերի մեջ կա մի հզոր լույս՝ այս ընդդիմությունը․ Հրաչ Ջաբրայան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին մեկնարկել է ընդիմության հերթական հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։

«Ձեր երևակայությունը ուզում եմ տանել 2030 թվական՝ մոտավորապես ութ տարի անց, և Արցախը ամբողջովին անցել է Ադրբեջանի կազմի մեջ, հայաթափված է, իսկ մնացող հայերը ապրում են որպես ստրուկներ Ադրբեջանի կազմում։ Սյունիքի մարզպետը ադրբեջանցի է, Գյումրիի քաղաքապետը թուրք է, Երևանի ժողովուրդը սպասարկում է թուրք բիզնեսմեններին։ Եթե մենք հենց այսօր չհեռացնենք Նիկոլին և նիկոլիզմը, սա է լինելու Հայաստանի պատկերը։

Բայց այդ խավար պատկերի մեջ կա մի հզոր լույս՝ այս ընդդիմությունը։ Կամ ես, կաք դուք, կա մեր ղեկավարությունը, որոնք չեն թողնելու, որ Նիկոլն ու նիկոլիզմը հանձնեն մեր հայրենիքը թուրքին։
Դրանք պետք է վաղը գոյություն չունենան, որ 2030 թվականին մենք մեր երկրի մեջ չդառնանք թուրքի ստրուկը։ Մենք ենք իշխելու մեր երկրի վրա, մենք ենք ապրելու և ծաղկեցնելու մեր հայրենիքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում