Արտաքին 4 տարի առաջ - 12:18 21-05-2022

ԱՄՆ-ում հայտարարել են Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին

Մերձավորարևելյան ֆորումի ամերիկյան վերլուծական կենտրոնի նախագահ, պատմաբան և արևելագետ Դենիել Փայփսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ի կազմից՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ իր քաղաքականության և դիրքորոշման պատճառով։ Համապատասխան հայտարարությունը նա արել է TVP World հեռուստաալիքի եթերում։

Ըստ արևելագետի՝ Անկարան «շանտաժով» է զբաղված։ Մասնագետը կարծում է, որ Թուրքիան փորձում է իր համար առավելություններ քաղել՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը համաձայնվելու դիմաց։ Բացի այդ, նա քննադատել է Թուրքիայի միջազգային քաղաքականության բոլոր ոլորտները վերջին 20 տարիների ընթացքում։

Փորձագետը նաև մատնանշել է, որ 1952-2002 թվականներին այս երկիրը դաշինքի «շատ լավ» դաշնակիցն է եղել, սակայն վերջին երկու տասնամյակներին «չափազանց վատն է դարձել»։

«Նույնիսկ ոչ դաշնակից. Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին՝ Հունաստանն է, ներխուժել է Սիրիա, սպառնում է Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր»,- ասել է նա։
Ըստ Փայփսի, Թուրքիան, դաշինքի ընդլայնման հարցում իր սեփական քաղաքականության և դիրքորոշման պատճառով, փաստացի այլևս դրա մասը չէ։

«Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը։ Թող գնա Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Բարի ճանապարհ»,- հավելել է կենտրոնի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»