Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:57 14-02-2023

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են Հայաստանի թիկունքին կանգնել

Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում մնում է բարդ և լարված։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Սիդորովը հստակեցրել է, որ հիմնական մարտահրավերը մի շարք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությունն է, որն ուղղված է կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետությունների ներսում իրավիճակի խարխլմանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում չանցկացնելու Հայաստանի որոշումը կազդի՞ կազմակերպության աշխատանքի վրա, Անատոլի Սիդորովըհայտարարել է՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում օգնել Կովկասում իրենց դաշնակցին:

«Եթե հանկարծ իրավիճակը պահանջի Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում կովկասյան տարածաշրջանում, փորձ կա, որոշ ծրագրեր նույնպես մշակված են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով