Ներքին 4 տարի առաջ - 22:02 20-05-2022

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելը հետաձգվեց. զոհվածների ծնողները ՔԿ-ում են

Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում են։ Նրանք չորս ժամից ավել է՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատասենյակում են, իսկ հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։ Սակայն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ նախագահի հետ հանդիպումից վրդովված՝ Oragir.news-ի հետ զրույցում պատմեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրեց, որ ամենասեղմ ժամկետում գործի քննությունը կիրականացնի, սակայն զահված զինծառայողների ծնողներին հետաքրքիր էր, թե ի՞նչ ժամկետում է քննվելու, Նիկոլ Փաշինյանին կկանչե՞ն հարցաքննության, որն այդպես էլ՝ անորոշ ժամանակով, երկարաձգվեց։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները արդեն մեկ ամիս է պահանջում են, որ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով