Ներքին 4 տարի առաջ - 21:19 20-05-2022

Կայացել է Արցախի ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի նիստը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը։ Խորհրդի կազմում ընդգրկված են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ: Այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ` համատեղելու բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ներուժը` արձանագրելու և վերհանելու հրատապ լուծում պահանջող խնդիրները և ներկայացնելու դրանք համապատասխան իրավասու մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, հետազոտական և մշտադիտարկման բաժնի պետ Մարինա Սիմոնյանն անդրադարձել է Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին և մատնանշել որոշակի խնդիրներ։

Նշվում է, որ Խորհրդի անդամները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների սոցիալական ներառման, բնակարանային և զբաղվածության ապահովման, տարբեր իրավական ակտերի և ծրագրերի կատարելագործման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում