Ներքին 3 տարի առաջ - 18:46 06-10-2023

ՄԻՊ-ը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին:

Հանդիպմանը մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երրորդ ծրագրի ղեկավար Նատալյա Ադամյանն ու ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ հատուկ շեշտադրվել են պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են առաջիկայում նախատեսվող, մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համատեղ ծրագրերի մանրամասները։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով