Ներքին 4 տարի առաջ - 15:55 19-05-2022

Թուրք ես դու․ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են չհետաձգել նիստը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգելու որոշման պահին իրավիճակը լարվեց դահլիճում։

Դատարանն այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգեց նիստը եւ նշանակեց մայիսի 23-ին, ինչը զոհված զինծառայողների ծնողներին բարկացրեց։ Ծնողները պնդեցին, որ պետք է իրենց բողոքի քննությունը շարունակվի, սակայն դատավոր Բիշարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։

Զոհվածների ծնողները սկսեցին վանկարկել՝ «Թուրք, թուրք ես դու, քո երեխային պետք է մորթեին»։
Ծնողները պնդում էին, որ դուրս չեն գալու նիստերի դահլիճից, պահանջում էին դատարանին՝ վերադառնալ դահլիճ եւ շարունակել լսել բողոքը։

Նշենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում