Ներքին 4 տարի առաջ - 15:37 27-04-2022

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց

Այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության շենքի դիմաց։

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է։ Գնում ենք ժամը 15-ին այդ որոշման հետեւից։ Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։
Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։
Խնդրանք. հնարավորին չափ շատ տարածեք այս հայտարարությունը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան