Ներքին 3 տարի առաջ - 17:03 21-11-2022

«Վլադի՛միր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին»․ Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել և քայլերթ են իրականացրել դեպի Հանրապետության հրապարակ։ Հարազատներն իրենց հետ հրապարակ են բերել տասնյակ պաստառներ՝ տարբեր լեզուներով, որոնք կոչեր են՝ ուղղված Ռուսաստանին և Ռուսատանի նախագահին․ «Վլադի՛միր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին», «Մեր անհետ կորած զինծառայողներն Ադրբեջանում գերության մեջ են», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին» և այլն։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այլևս հույս չեն կապում ՀՀ Կառավարության հետ ։Հարազատների խոսքով՝ պետական ու միջազգային կառույցներն ուղղակի լռում են․ ասում են՝ աշխատանքներ ենք տանում, բայց ոչ մի լուր չեն հայտնում։ «Կարմիր խաչն առայժմ անզոր է որևէ բան անելու, Եվրադատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, լուր չկա, իշխանությունների հետ էլ գերատեսչական հանձնախումբ ենք ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի դեկտեմբերի 16-ից »,-ասաց գերության մեջ գտնվող զինծառայողի հարազատներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով