Ներքին 4 տարի առաջ - 22:47 18-05-2022

Սիրիայի հայ համայնքը Հայաստանից ակնկալում է աջակցություն կրթական հաստատություններին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ արդյունավետ այց է ունեցել Սիրիա, Լիբանան: Բազմաթիվ հանդիպումներ են եղել Դամասկոսում, Հալեպում, Քեսաբում, Բեյրութում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը հատկանշական համարեց այն, որ բոլոր հանդիպումների ժամանակ հայկական կազմակերպությունները, անհատները նշում էին՝ այցը սպասված էր:

«Նույնիսկ հրավիրել են, որ այս տարվա վերջին կրկին այցելենք ավելի ընդգրկուն ծրագրով: Ի՞նչ տեսանք ու ի՞նչ արձանագրեցինք: Հալեպի հայ համայնքը վերականգնվում է, ինչը մեծապես տուժել էր արդեն 10-11 տարի տևող պատերազմից: Կան բազմաթիվ խնդիրներ: Հայկական կառույցներում, եկեղեցիներում, դպրոցներում վերականգնման աշխատանքները շարունակվում են: Հաստատությունները պատշաճ վիճակում են: Ընդհանուր մտահոգությունները Սիրիայի հեռանկարի շուրջ են: Դամասկոսում համեմատաբար շատ ավելի իրավիճակը հանգիստ է»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ հանդիպում է տեղի ունեցել նաև Քեսաբի քաղաքապետի հետ: Քեսաբում ներկայում բնակվում է 1200 հայրենակից:

«Ասեմ, որ այցը բավական հաջողված էր, հայ համայնքի ներկայացուցիչները սպասում են նոր այցի: Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը և կոչ արել ակտիվորեն ներգրավվել: Հանդիպումներում մեր հայրենակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք փոխանցվել են կառավարությանը: Նրանք դիմել են կրթական հաստատություններին աջակցելու խնդրանքով»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Հայ համայնքը ակնկալում է, որ ակտիվանան Հայաստանից կրթամշակութային խմբերի այցելությունները Սիրիա, որպեսզի մշակութային կապն ամրապնդվի, քայլեր իրականացվեն արևմտահայերենի պահպանության ուղղությամբ, ակտիվացվի դպրոցների միջև փոխհամագործակցությունը:

Դժվար իրավիճակ է Լիբանանում: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ դժվարությունների առաջ է կանգնած հայ համայնքը: Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ չնայած դժվարություններին, Բեյրութի հայերը հանգանակություն են կատարել Ուկրաինայի հայերի ինտեգրման ծրագրին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ