Արտաքին 3 տարի առաջ - 17:00 03-03-2023

«Հայաստանից վտարված ադրբեջանցիներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն». այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» մեղադրում է Փաշինյանին

Ադրբեջանում գործող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել, որում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած իր ելույթում Հայաստանի վարչապետը, իբր, փորձել է խեղաթյուրել «Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց տներ վերադառնալու թույլտվության կոչերը»՝ նշելով, որ դա սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Հայտարարության համաձայն՝ էթնիկ զտումները հանցագործություն են մարդկության դեմ, և «Հայաստանից վտարված ադրբեջանցիները հիմնարար իրավունք ունեն անվտանգ և արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տներ»։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պնդել է, թե, իբր, Հայաստանը պարտավոր է ապահովել իր տարածքից վտարված ադրբեջանցիների վերադարձը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրից և շատ այլ կարևոր միջազգային փաստաթղթերից։ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների ապահովումը անփոխարինելի պայման է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ «համայնքը» նաև նշել է, որ իրենք ձևակերպել են խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրենց տեսլականը և ներկայացրել հանրությանը։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին անհապաղ բանակցություններ սկսել Համայնքի հետ՝ համապատասխան միջազգային գործընթացի շրջանակներում Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար»,- նշել է հայտարարությունում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը։ «Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների այսպես կոչված վտարման մասին տեղեկությունները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ի տարբերություն Ադրբեջանում բնակված շուրջ 600 հազար հայերի, ովքեր ենթարկվել են ջարդերի, հալածանքների և իրենց ունեցվածքը թողնելով հեռացել են երկրից, Հայաստանում ապրող ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել վաճառել իրենց ունեցվածքը և անվտագ կերպով լքել երկիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ