Ավելին 4 տարի առաջ - 21:38 18-05-2022

Պենտագոնում պատմել են ՉԹՕ-ների դեմ պայքարի մասին


ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախուզության փոխտնօրեն Սքոթ Բրեյը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի առջև տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը երբեք չեն փորձել զենք կիրառել անհայտ թռչող օբյեկտների դեմ, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ ըստ հետախուզության տվյալների՝ ՉԹՕ-ներն ամենից հաճախ ֆիզիկական օբյեկտներ և օդերևութաբանական երևույթներ են։
«Կան որոշները, որոնք օդերևութաբանական երևույթներ են իրենցից ներկայացնում կամ նման բան <...> Ոմանք, ակնհայտորեն, կարող են անոմալիաներ լինել դիտորդական սարքերում կամ նման մի բան», - բացատրել է Բրեյը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզության հատուկ նշանակության խումբը երբեք չի կարողացել գտնել նյութեր, որոնք կխոսեն հայտնաբերված ՉԹՕ-ների այլմոլորակային ծագման մասին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում