Արտաքին 4 տարի առաջ - 09:25 18-05-2022

Bloomberg-ին հայտնի են Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի պահանջները

Թուրքիան, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալու դեպքում, ակնկալում է մատակարարումների ծրագրում F-35 նորագույն կործանիչների ներառում և ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին։

«Թուրքիան ցանկանում է, որ իրեն ներառեն F-35 հեռանկարային ինքնաթիռների ծրագրում, որից բացառվել էր ՌԴ-ից C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո»,- ասվում է հոդվածում։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ մինչ այժմ անպատասխան է մնացել նաև ԱՄՆ-ից տասնյակ F-16 մարտական ​​ինքնաթիռների մատակարարման և արդեն առկա պարկի համար արդիականացված սարքավորումներ գնելու Անկարայի հարցումը:

Անկարան պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, և որ այդ երկրները չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սահմանել են Թուրքիային դեմ ԵՄ անդամ մի քանի այլ երկրների հետ միասին:

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Թուրքիան ոչինչ չի պահանջում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանն աջակցելու դիմաց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով