Մամուլ 4 տարի առաջ - 08:39 18-05-2022

18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին, սակայն դա նույն բյուջեի միջոցներն են ենթադրում:
Նշենք, որ Թուրին հենց մրցույթին մասնակցելու նպատակով պատվիրակությունը 7 անձից է բաղկացած եղել, սակայն մեզ տված պատասխանում նշվում է. «Հայաստանի հանրային հեռուտաընկերությունը նաեւ հրավեր էր ստացել Եվրոպական հեռարձակողներից միությունից դեկտեմբերին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպչական մանրամասները քննարկելու եւ Թուրինում «Եվրատեսիլ»-ի անցկացման ընթացքին ծանոթանալու, շրջայց ունենալու նպատակով:
Այդ հրավերով մայիսի 9-ին Թուրին են մեկնել նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, գործադիր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը, գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, Արտաքին կապերի ծառայության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ 2022» պատվիրակությունների ղեկավար Մարիաննա Ասլանյանը եւ «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության պատասխանատու Արմեն Մանուչարյանը»: Եվ, ահա, հենց այս մեծ պատվիրակության «իտալական վոյաժը» արժեցել է 18 մլն դրամ, որը վճարվել է հեռուստաընկերության բյուջեից:
Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր. ձեր ապուպապերին էլ տարեք գործուղումների պետության հաշվին, քանի որ Հանրայինի բյուջեի առյուծի բաժինը տրամադրում է հենց կառավարությունը պետբյուջեից:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան