Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:15 17-05-2022

Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն դուք իրավունք չունեք մոտենալու արդարադատությանը

«Երբ մենք մեր զավակներին ուղարկում էինք պատերազմ, մեզանից ոչ մեկը, ոչ մի մայր և ոչ մի հայր չէր ասում՝ գնա, միայն ինձ պաշտպանիր։ Մենք ասում էինք՝ գնա, պաշտպանի՛ր հայրենիքը, իսկ հայրենիքը միայն հողը չէ, հայրենիքը նաև դուք եք, յուրաքանչյուր ոք է, ով ապրում է այս հողի վրա։ Նաև նրանք, որ այսօր փորձում են խաղալ մեր զգացմունքների հետ ու մեզ արդեն 1,5 տարի է՝ դատարանից դատարան են քարշ տալիս ու տանջում են՝ առանց հասկանալու, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք դատարանից դուրս ենք գալիս, նորից պարտված, մենք նորից մահ ենք տեսնում, նորից ցավ ենք տեսնում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։

Նա խոսքն ուղղեց դատախազներին, գլխավոր դատախազին ու դատավորներին․ «Եթե այս զգայուն գործով, այս չափազանց կարևոր գործով Հայաստանում չեղավ արդարադատություն, ապա ես չեմ հավատում, որ որևէ այլ գործով Հայաստանում այլևս կլինի արդարություն ու արդարադատություն։ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում և դուք ընդունակ եք այդպես անբարո վերաբերվելու այս գործին, ուրեմն դուք իրավունք չունեք որևէ այլ դատ իրականացնելու և ընդհանրապես մոտենալու արդարադատությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով