Արտաքին 4 տարի առաջ - 23:07 17-05-2022

Ռուսաստանը տպավորիչ կորուստներ է կրում Ուկրաինայում. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ըստ իր տվյալների՝ Ռուսաստանը հսկայական կորուստներ է կրում Ուկրաինայում։

«Ես չէի համարձակվի կռահել, թե Ռուսաստանը դեռ որքան կարող է դիմանալ,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանն ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:- Եթե ճիշտ է, որ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է իր բանակի 15%-ը, ապա սա մեկ այլ երկիր ներխուժած բանակի համաշխարհային ռեկորդային կորուստ է»:

Բորելը նաև վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի օգնել Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է՝ երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին