Ներքին 4 տարի առաջ - 17:37 17-05-2022

ԱՀ դատախազությունը հրապարակել է ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարած հեռախոսային խոսակցությունը

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է նաև իրավապահ մարմինների փոխգործակցության որակից, համակարգի ծառայողների մասնագիտական ունակություններից ու հաստատակամությունից, օրինականության և իրավունքի պաշտպանության վեհ գործին ծառայելու պատրաստակամությունից:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ դժբախտաբար ԱՀ իրավապահ համակարգը զերծ չէ սեփական առաքելության բովանդակությանը հակադիր կեցվածք ունեցող ծառայողներից, որպիսի երևույթների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս խնդիրը:

Վերջերս ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով նախաձեռնվել էր ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցության լսում՝ նշված անձի կողմից կատարվող հանցագործությունների դեպքերը բացահայտելու համար:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հիշյալ քննչական գործողության կատարման արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողը ոստիկանություն դիմած անձի՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը գրանցելու և ընթացքավորելու փոխարեն, արտաիրավական ճանապարհով, ենթադրյալ հանցանք կատարած անձին «լավություն» անելու և սեփական հնարավորություններն ընդգծելու նպատակով փորձել է «հարթել» քաղաքացու իրավունքի խախտումը և ենթադրյալ հանցագործությամբ քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը՝ այդ կերպ վնաս հասցնելով իրավապահ համակարգի հեղինակությանը, նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն:
Ոստիկանության հիշյալ ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ստորև ենք ներկայացնում հատվածներ ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցությունից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան