Արտաքին 4 տարի առաջ - 15:52 17-05-2022

Ադրբեջանի ՆԳՆ-ն Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կոչ է արել ընդունել իր սխալը

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությանը՝ կապված Բաքվում բողոքի ակցիաների հետ։

«Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը տարածել է կեղծ տեղեկատվություն ակցիային ոստիկանության միջամտության և մեծ թվով ձերբակալվածների առկայության մասին, որով անհիմն կերպով միջամտել է Ադրբեջանի ներքին գործերին։ Կոչ ենք անում Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հերքել տարածված հայտարարությունը և ընդունել թույլ տված սխալը»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բաքվի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակում, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Մենք քրեական պետություն չենք ուզում» կարգախոսով։ Ակցիան կազմակերպել են ավելի քան 20 հասարակական և քաղաքական ակտիվիստներ՝ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողներիի իրավունքների կոպիտ խախտումների փաստերից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով