Արտաքին 3 տարի առաջ - 14:50 20-02-2023

Թեհրանը կոչ է անում Բաքվին չքաղաքականացնել Ադրբեջանի դեսպանատանը կատարված միջադեպը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններին, որը նա հնչեցրել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին Ադրբեջանի նախագահին կոչ է արել խուսափել խնդրի վերաբերյալ ցանկացած նախապաշարմունքից, քաղաքականացումից ու քարոզչությունից։ Նրա խոսքով՝ այս միջադեպի ոչ իրավական մեկնաբանությունները ներկայացնելու համար լրատվամիջոցների հետ խոսելը կառուցողական քայլ չէ, քանի որ գործի հետ կապված հետաքննությունը և դատական գործընթացը շարունակվում են։

«Ինչպես նախկինում ընդգծվել էր Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան իշխանությունների կողմից, գործն ընթանում է իր իրավական ընթացքով, և այն, ինչ հայտարարվել է, հիմնված է հարձակվողի բացահայտ հայտարարությունների վրա, և, բնականաբար, այս ողբերգական դեպքի բոլոր ասպեկտները մանրակրկիտ փորձաքննության են ենթարկվում»,- ասել է նա։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ ինչպես ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ադրբեջանական կողմի հետ շփումներում և հեռախոսազրույցներում, Թեհրանը պատրաստ է հետաքննության արդյունքները տրամադրել ադրբեջանական կողմին։ Նա վստահություն է հայտնել, որ համագործակցության և կառուցողական մոտեցում որդեգրելու մթնոլորտում բոլոր կասկածներն ու հարցերը, որոնք կաող են առաջանալ Ադրբեջանի պաշտոնյաների մոտ, կստանան անհրաժեշտ պատասխաններ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հերթական անգամ Իրանի իշխանություններից պահանջել էր անհապաղ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ։

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակումն իրականացվել էր հունվարի 27-ին, որն Ադրբեջանը որակում է որպես ահաբեկչություն, մինչդեռ Թեհրանը բացառում է ահաբեկչության վարկածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով