Ավելին 4 տարի առաջ - 12:03 17-05-2022

Էմբեր Հյորդը դատարանում հայտարարել է, որ չի հոգացել կարիքները Ջոնի Դեփի անկողնում

ԱՄՆ Վիրջինիա նահանգում շարունակվում է Ջոնի Դեփի և նախկին կնոջ՝ Էմբեր Հյորդի վեճի հետ կապված դատվարությունը: Երկուշաբթի օրը կայացած նիստի ժամանակ դերասանուհին պատասխանել է նախկին ամուսնու անվտանգության աշխատակցի ցուցմունքներին, որը հայտարարել էր, որ դերասանուհին իր բնական կարիքները հոգացել է ամուսնու անկողնում՝ նրա հետ կատակելու մտադրությամբ, հաղորդում է Vice-ը։
Հյորդի խոսքով, 2016թ.-ի ապրիլին Դեփի անկողնում հայտնաբերված արտաթորանքը պատկանել է զույգի Բու անունով յորքշիրյան տերիերին։
«Նախ, ես չեմ կարծում, որ դա ծիծաղելի է: Ես չգիտեմ, թե հասուն կինն ինչն է սովորաբար ծիծաղելի համարում: Բացի այդ, ես կատակելու տրամադրություն չունեի. իմ 30-ամյակի օրը ինձ վրա հարձակվեց իմ դաժան ամուսինը, որին ես անհուսորեն սիրահարված էի»,- հայտարարել է Հյորդը:
Ավելի վաղ Դեփի անվտանգության աշխատակիցը դատարանում երդման տակ ասել էր, որ Հյորդն ինքն է հայտնել այդ մասին։ Նրա խոսքով, իր հոբելյանի առթիվ խնջույքից հետո դերասանուհին մեկնել է՝ Coachella փառատոնին մասնակցելու, իսկ մինչ այդ անվտանգության աշխատակցին հայտնել է «անակնկալի մասին», որը թողել էր Դեփի անկողնում։
Դեփն ասել է, որ իր հայտնաբերած արտաթորանքը չէր կարող պատկանել փոքրիկ յորքշիրյան տերիերին։ Նրա թիմի անդամները, որոնք ականատես են եղել այդ տեսարանին, համակարծիք են եղել նրա հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի