Ավելին 4 տարի առաջ - 19:29 14-04-2022

Ջոնի Դեփի քույրը պատմել է իրենց մոր կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին


Ջոնի Դեփի ավագ քույրը՝ Քրիստի Դեբրովսկին, ցուցմունք է տվել նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության մասին գործի շրջանակներում։ Ըստ People-ի՝ նա խոսել է իրենց մոր՝ Բեթի Սյու Փալմերի կողմից կոպիտ վերաբերմունքի մասին։
«Մենք փախչում էինք և թաքնվում։ Նա ծեծում էր մեզ: Նա իրեր էր նետում մեզ վրա»,- իր հիշողություններով կիսվել է 61-ամյա Դեբրովսկին: Կինը նաև պատմել է, որ եղբայրը երբեք չի պատասխանել մոր վիրավորանքներին և ֆիզիկական բռնությանը։
Դերասանի քրոջ խոսքով՝ մայրը տարիքի հետ ավելի մեղմ է դարձել։ Բեթի Սյու Փալմերը մահացել է 82 տարեկան հասակում, 2016 թվականի մայիսին, Հերդի՝ Դեփից ամուսնալուծվելու հայցը ներկայացնելուց մի քանի օր առաջ։
58-ամյա արտիստը 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ՝ պնդելով, որ նա զրպարտել է իրեն, երբ 2018 թվականին Washington Post-ին պատմել է իր վերապրած ընտանեկան բռնության մասին: Ավելի ուշ հաղորդվեց, որ Էմբեր Հերդը դատավարության ժամանակ Ջոնի Դեփին մեղադրել է բռնաբարության մեջ։ Նա պատմել նաև նախկին ամուսնու կողմից հարձակման բազմաթիվ դեպքերի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան