Մամուլ 4 տարի առաջ - 07:52 17-05-2022

Իվետա Տոնոյանը վերադարձել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո պասիվացել էր, դուրս էր եկել քաղաքական դաշտից։ Նաեւ չէր իրականացնում Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, ասում էին` հանգստանում է։ Երեկ տեղեկացանք, որ մի քանի օր է՝ նա վերադարձել է եւ դարձյալ ստանձնել Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, «նստավայրն» էլ «կանյաչնիում» է։
Տոնոյանը հաստատեց տեղեկությունը․ «Ի սկզբանե «վերադառնալ» ձեւակերպումը մի քիչ սխալ է, որովհետեւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ իմ գործառույթները չեմ իրականացրել, հիմա իրականացնում եմ»։ Ընտրություններից հետո լուրեր կային, թե խնդիրներ եք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ճի՞շտ է։ Տոնոյանն ասաց․ «Չէ, չէ, բացարձակ որեւէ խնդիր չկա, տարբեր տեսակի խոսակցություններ էին կապում «Կենտրոն» հեռուստաընկերության հետ կապված, «Կենտրոնում» ես չեմ աշխատում 2017-ից, երբ դարձել էի պատգամավոր: Որեւէ իրական հիմք չունեին այդ խոսակցությունները»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան