Ավելին 4 տարի առաջ - 11:15 16-05-2022

«Ռենո»-ի մոսկովյան գործարանում կսկսեն «Մոսկվիչներ» արտադրել

Ֆրանսիական Renault խմբի ռուսական ակտիվները փոխանցվում են պետությանը, հայտարարել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։
Այսպիսով, Renault խմբին պատկանող AvtoVAZ կոնցեռնի բաժնետոմսերի 67.69%-ը կփոխանցվի Ավտոմոբիլային և ավտոմոտորային գիտահետազոտական ​​ինստիտուտին (NAMI), իսկ Renault Russia-ի բաժնետոմսերի 100%-ը՝ Մոսկվայի կառավարությանը։ «ԱվտոՎԱԶ»-ի մնացած բաժնետոմսերը կպահպանի «Ռոստեխ» պետական ​​կորպորացիան։
«Գործարքի կարևոր պայմանը Renault-ի համար AvtoVAZ-ում իր մասնաբաժինը հետ գնելու տարբերակն է, որը կարող է կիրառվել առաջիկա վեց տարիների ընթացքում: Երկու գործարքներն էլ հաստատվել են Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից»,- հայտնել են արդյունաբերության և առևտրի նախարարությունից։
Նախարարությունը հավելել է, որ «ԱվտոՎԱԶ»-ը կսպասարկի Renault մակնիշի ավտոմեքենաները Ռուսաստանում և իր գործարաններում կշարունակի Lada մակնիշի ավտոմեքենաների բոլոր գծերի արտադրությունը:
«Մենք բարդ, բայց անհրաժեշտ որոշում ենք կայացրել և պատասխանատու ընտրություն ենք կատարում Ռուսաստանում մեր 45.000 աշխատակիցների համար՝ պահպանելով խմբի արդյունավետությունը և ապագայում երկիր վերադառնալու մեր հնարավորությունը»,- ասել է Renault Group-ի գործադիր տնօրեն Լուկա դե Մեոն:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում