Արտաքին 4 տարի առաջ - 22:57 15-05-2022

Ռուսաստանում կիրակի գիշերը փորձել են 2 զինկոմիսարիատ հրկիզել


Ռուսաստանում կիրակի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել 2 զինկոմիսարիատներ։ Այս մասին հայտնում է Baza պարբերականը։
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում փորձել են հրկիզել շուրջ 10 զինկոմիսարիատ։ Շատ դեպքերում մեղավորները չեն բացահայտվել:

Baza –ի տվյալներով՝ հարձակում է տեղի ունեցել Ռյազանի շրջանի Պրոնսկ գյուղի զինկոմիսարիատի վրա։ Անհայտ անձինք գիշերը ժամը 3-ի սահմաններում մոտեցել են շենքին և փորձել այրել դուռը, ապա պատուհանի շրջանակը։ Հրդեհը չի տարածվել։ Հարուցվել է քրեական գործ։
Եվս մեկ հրկիզում է տեղի ունեցել Վոլգոգրադում։ Հրդեհը բռնկվել է Խորհրդային, Վորոշիլովսկու և Կիրովի շրջանների զինկոմիսարիատի տարածքում։ Ենթադրվում է, որ շենք է նետվել Մոլոտովի կոկտեյլ։

Մայիսի 13-ին փորձ է արվել հրկիզել Ռոստովի մարզի Գուկովո քաղաքի զինկոմիսարիատը։ Մայիսի 13-ի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել Օմսկի կենտրոնում գտնվող զինկոմիսարիատի շենքը, հայտնում է Om1.ru-ն՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում