Արտաքին 1 տարի առաջ - 19:33 05-08-2025

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։

Պարզվել է, որ վերջինս նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։

Նշենք, որ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին և այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ