Արտաքին 4 տարի առաջ - 19:42 15-05-2022

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործողությունները կորակի որպես «ուղիղ սպառնալիք»․ Bloomberg

ՆԱՏՕ-ի դաշնակիցները նոր ռազմավարական հայեցակարգում պատրաստվում են Ռուսաստանի գործողությունները որակել որպես «ուղիղ սպառնալիք», հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրին։
Հայեցակարգի նախորդ տարբերակում, որն ընդունվել էր 2010 թվականին, Ռուսաստանը նշվում էր որպես գործընկեր, սակայն նոր տարբերակում այս ձևակերպումը կհանվի։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե Մոսկվայի վարքագիծը փոխվի։
ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը սահմանում է դաշինքի առաջնահերթությունները առաջիկա տարիների համար։ Այն կհաստատվի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Պատրաստվող փաստաթղթում, ի թիվս այլ հարցերի, կշոշափվի Ռուսաստանին սահմանակից խոցելի երկրներին լավագույնս աջակցելու հարցը, ինչպես նաև՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների թեման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով