Ներքին 2 տարի առաջ - 11:46 03-02-2024

ՔՊ-ականներն ուղիղ ասում են` Արցախն Ադրբեջան է, սպառնալիք է, Արցախի հանձնումը փորձում են ներկայացնել որպես փրկություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանության տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապված տարբեր ապազգային, հակահայ, դավաճանական հայտարարությունները միայն գալիս են ամրապնդելու այն մոտեցումը, որ իշխող ուժը Արցախի խնդրով զիջումների է գնացել, հանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու և զիջում մատուցելու համար, այլ որ նաև այդ հարցում գաղափարապես համախոհ է ադրբեջանցիների հետ:

3-4 տարի Արցախի ինքնորոշման իրավունքը կառավարության ծրագրերով, բյուջեով, նախընտրական ծրագրով ամրագրածներն այսօր այնպիսի դեմքի բութ արտահայտությամբ են խոսում Արցախի մասին, որ կարծես իրենք չէին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Երբ ժամանակին շատերս խոսում էինք այն մասին, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին:

Իսկ հիմա չեն էլ ասում, թե չի ստացվել, չկարողացանք, ուղիղ ասում են` Արցախն Ադրբեջան է, Արցախը սպառնալիք է, իսկ Արցախի հանձնումը փորձում ներկայացնել որպես փրկություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով