Արտաքին 4 տարի առաջ - 10:31 15-05-2022

Պորտուգալիայում արգելափակել են Աբրամովիչի առանձնատան վաճառքը

Պորտուգալիայում արգելափակել են ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատան վաճառքը, հաղորդում է տեղական Publico պարբերականը՝ չնշելով տեղեկատվության աղբյուրներին։

10 միլիոն եվրո արժողությամբ տունը գտնվում է Quinta do Lago շքեղ հանգստավայրում: Անշարժ գույքի ռեգիստրում դրա գրանցումը սառեցվել է (այսինքն՝ այժմ անհնար է այն փոխել) մարտի 25-ին՝ ԱԳՆ-ի պահանջով, պնդում է պարբերականը։

Publico-ն պնդում է, որ Աբրամովիչը՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից 15 օր առաջ փորձել է վաճառել առանձնատունը․ պորտուգալական բանկը նկատել է և հայտնել իշխանություններին։ Սակայն գույքի վրա ցուցանակ կա, որ այն վաճառված է։

Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժոաո Կրավինյոն հայտարարել է, որ իշխանությունները համոզված են, որ գույքը պատկանում է Աբրամովիչին, սակայն այս փաստը դեռ միանշանակ չի հաստատվել։ Միլիարդատիրոջ ներկայացուցիչները հայտնել են, որ նա Պորտուգալիայում ակտիվներ չունի։

Բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել անցած տարի՝ համաձայն հալածանքների պատճառով միջնադարում Պիրենեյան թերակղզուց փախած սեֆարդ-հրեաների ժառանգների մասին օրենքի: Երբ հայտնի է դարձել Աբրամովիչի պորտուգալական քաղաքացիության մասին, դատախազությունը հետաքննություն է սկսել, որում ներգրավված էր նաև մի ռաբբի, որը Աբրամովիչի սեֆարդական արմատները հաստատող վկայական էր տվել:

Ռոման Աբրամովիչը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ներառվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում, բայց ոչ ԱՄՆ-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»