Ավելին 5 տարի առաջ - 13:53 25-07-2021

Թոմ Քրուզը որոշել է հանգստանալ Ռոման Աբրամովիչի զբոսանավի վրա

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը հանգստանում է Triple Seven զբոսանավի վրա: Նավը, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին: Այժմ շքեղ զբոսանավը նավարկում է Քորնուոլի տարածքում գտնվող Մեծ Բրիտանիայի ափի երկայնքով:

Թոմ Քրուզը գաղտնի է բարձրացել նավ: Սակայն լրագրողներին հաջողվել է նկատել նրան: Daily Mail-ը հայտնում է, որ «Առաքելությունն իրականացված չէ» մարտաֆիլմի յոթերորդ մասի նկարահանման հրապարակում դերասանը կապի մեջ է եղել կորոնավիրուսով հիվանդ անձի հետ: Հնարավոր է, որ զբոսանավը դարձել է հարկադիր ինքնամեկուսացման վայր: Դերասանի ինքնազգացողության մասին ոչինչ չի հաղորդվում:

Triple Seven-ը գործարկվել է 2006 թվականին Գերմանիայում: Այն ունի բար, կինոթատրոն, մարզասրահ, ջակուզի, արևային տեռաս, 12 հյուրերի համար նախատեսված տնակներ: Զբոսանավը համարվում է իր դասի ամենաթանկերից մեկը: 2018-ին Evraz-ի համասեփականատեր Ալեքսանդր Աբրամովը նավը վաճառել է 44,9 մլն եվրոյով: Զբոսանավի շաբաթական վարձույթն արժե $ 500,000:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով