Ավելին 4 տարի առաջ - 15:43 14-05-2022

Հայտնի է թեյնիկը նստվածքից մաքրելու երեք պարզ լայֆհակ


Մասնագետները պատմել են, թե ինչպես կարելի է արագ ազատվել թեյնիկի նստվածքից։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Թեյնիկի մեջ նստվածքն առաջանում է կոշտ ջրի պատճառով: Եռալիս դրանում պարունակվող կալցիումի և մագնեզիումի աղերը նստում են մակերեսին՝ ձևավորելով բնորոշ շերտ։ Եվ չնայած այն անվնաս է, բայց կարող է փչացնել ձեր թեյի կամ սուրճի համը։ The Sun-ի խմբագիրներ Քեթրին Միկալեֆը և Մարիա Աստարջիևան նշել են երեք պարզ լայֆհակ, որոնց օգնությամբ կարելի է ձերբազատվել այդ խնդրից:

Մասնագետներն առաջարկում են թեյնիկի մեջ սոդան եռացնել։ Դա անելու համար անհրաժեշտ կլինի տարան լցնել ջրով մինչև ծավալի քառորդ մասը և ավելացնել մեկ ճաշի գդալ նատրիումի բիկարբոնատ։ Եռացնել լուծույթը, սպասել մոտ մեկ ժամ, ապա մանրակրկիտ լվանալ սպունգով։ Մաքրելուց հետո խորհուրդ է տրվում թեյնիկը կրկին եռացնել, բայց առանց սոդայի՝ տհաճ համից խուսափելու համար։

Սոդայի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև քացախ կամ կիտրոնաթթու՝ 1:1 հարաբերակցությամբ։

Նստվածքից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել թորած ջուր:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում