Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 14:02 14-05-2022

Քամի եք ցանելու, փոթորիկ հնձեք․ այս հայհոյանքները հետո ձեզ են գալու

«2018թ․-ին փաստաբանները առաջինը հայտնվեցին այն հասարակական խմբերի թիրախում, ովքեր, հիշում եք, իրենց համար անցանկալի մարդկանց պաշտպանությունը կազմակերպող փաստաբաններին ուղղակի թիրախավորում էին։ Իսկ պետությունը չէր պաշտպանում փաստաբաններին։ Մենք ստիպված փաստաբաններով գնում էինք, ցուցարարների հետ բանակցում, որպեսզի փաստաբանին թույլ տային իր վստահորդին պաշտպանել։ Այս համատեքստում փաստաբաններին վիրավորում, հայհոյում էին։ Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հարց բարձրացրինք և խնդրեցինք քրեականացնել փաստաբանին իր գործունեության առնչությամբ վիրավորելը՝ բացատրելով, որ սա հիմնականում պաշտպանում է վստահորդի շահը։ Քանի որ երբ փաստաբանը այդ վիրավորոնքից կաշկանդվի, տուժելու է վստահորդի գործը, այսինքն՝ իրավաբանական օգնություն ստացողն է խնդիր ունենալու։ Մեզ ՔՊ-ի ներկայացուցիչները եվրոպական ստանդարտներ սկսեցին բացատրել, որ դա ապաքրեականացված է, հակասում է եվրոպական ստանդարտներին, և մերժեցին։ Սա պարզ օրինակ է երկակի ստանդարտի համար։ Հետո հասկացան, որ այդ հայհոյանքների թիրախը դառնալու են իրենք, ընդ որում՝ 2018թ․-ի հունիսին ես ինքս հրապարակային այդ մասին ասել եմ, որ քամի եք ցանելու, փոթորիկ հնձեք, այս հայհոյանքները հետո ձեզ են գալու, այդպես էլ եղավ, ու իրենք փորձեցին դա փոխել»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում իրականացվող քննարկման ժամանակ ասաց Արա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում