Արտաքին 4 տարի առաջ - 21:43 13-05-2022

Թուրքիան չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերին. Էրդողան

Անկարան դրական չի գնահատում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հետևում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կապված զարգացումներին, սակայն դրական կարծիքներ չունենք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ նախկինում Հունաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սխալ էր։

«Մենք չենք ցանկանում կրկնել նման սխալները»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ սկանդինավյան երկրներն «ապաստան են դարձել ահաբեկչական կազմակերպությունների համար»։

Էրդողանի հայտարարությունը կարող է խոչընդոտ դառնալ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու համար, քանի որ անդամակցության որոշումը պետք է միաձայն ընդունվի դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով