Արտաքին 4 տարի առաջ - 20:48 13-05-2022

Վրաստանի վարչապետը բնակչությանը խոստացել է, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բնակչությանը երաշխիքներ է տվել, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Այս մասին նա հայտարարել է Գուրիայի շրջան կատարած ուղևորության ժամանակ, գրում է SOVA-ն։

«Բոլոր քաղաքացիների համար կարևոր է, որ երկրում լինեն խաղաղություն և կայունություն։ Սա հիմունքների հիմքն է: Առանց սրա երկրում ոչինչ չի լինի։ Մեր երկիրն ու մեր ժողովուրդը, կարելի է ասել, արդեն երեք անգամ պատերազմել են Ռուսաստանի Դաշնության հետ։ Նախ՝ 90-ականներին, հետո՝ ներքին, քաղաքացիական պատերազմը, ապա՝ «օգոստոսյան պատերազմը», որը կործանարար հետևանքներ ունեցավ և հանգեցրեց մեր տարածքների օկուպացմանը, որը շարունակվում է առ այսօր»,- ասել է նա։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ եթե Վրաստանը չվերլուծի ամեն ինչ և շարունակի «այս անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, ներառյալ ներքին թշնամիների ապակառուցողական գործունեությունը», ամեն ինչ վատ կավարտվի. «Բայց, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա»։

«Մենք բնակչությանը երաշխիքներ ենք տալիս, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն կլինի, երկրորդ ճակատ, պատերազմ չի լինի։ Ընդհակառակը, կլինեն զարգացում, շինարարություն և խաղաղություն»,- եզրափակել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում