Արտաքին 3 տարի առաջ - 17:00 27-03-2023

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի բնակչությանը հորդորում է նախագահական ընտրություններում արժանի թեկնածուի ընտրել

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Թուրքիայի բնակչությանը հորդորել է առաջիկա նախագահական ընտրություններում արժանի թեկնածուի օգտին քվեարկել։ Այս մասին Բոգդանովն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանն առաջադեմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։

«Թող թուրք ժողովուրդն ընտրի նրան, ում արժանի է համարում: Մենք այժմ շատ առաջադեմ հարաբերություններ ունենք Թուրքիայի Հանրապետության հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայում կայանալիք համապետկան ընտրություններից Մոսկվայի ունեցած ակնկալիքների վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Առաջին փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջինում ամենաշատ թվով ձայներ ստացած երկու թեկնածուները։

Թուրքիայում նախագահական վերջին ընտրությունները կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին։ Ընտրությունների առաջին փուլում հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ստանալով ձայների 52.6%-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում