Արտաքին 4 տարի առաջ - 17:37 13-05-2022

ԵՄ մի քանի երկրներ առաջարկել են հետաձգել ռուսական նավթի էմբարգոն. Bloomberg

Եվրամիության մի քանի երկրներ կարծում են, որ անհրաժեշտ է դիտարկել ռուսական նավթի ներկրման արգելքի սահմանումը հետաձգելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետների շրջանում աղբյուրներին։

Թե որ երկրների մասին է խոսքը՝ գործակալությունը չի հստակեցնում։ Նրա տվյալներով՝ հետաձգման վերաբերյալ առաջարկը կապված է ԵՄ երկրների ցանկության հետ՝ շարունակել աշխատանքը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մնացած մասի ուղղությամբ, եթե միությունը չկարողանա համոզել Հունգարիային աջակցել էմբարգոյին։

Bloomberg-ի զրուցակիցների խոսքով, ռուսական նավթի դեմ միջոցառումների հետաձգման գաղափարի աջակցությունը աճում է։ Միաժամանակ, դիվանագետներից մեկի խոսքով, ԵՄ երկրների մյուս մասը մտահոգված է, որ էմբարգոն հետաձգելու մասին որոշումը կարող է ընկալվել որպես թուլության նշան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով