Արտաքին 4 տարի առաջ - 10:06 31-10-2021

ԱՄՆ-ն և Ճապոնիան անհանգստացած են Պուտինի` նավթի գնի 100 դոլարի դառնալու մասին հայտարարություններից. Bloomberg

Աշխարհի խոշորագույն նավթ ներկրողներին՝ առաջին հերթին ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հնդկաստանին, անհանգստացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ կանխատեսելով նավթի գների աճ մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Ամերիկյան, ճապոնացի և հնդիկ պաշտոնյաները միմյանց հետ զրուցել են առանձին, ինչպես նաև նավթի այլ խոշոր սպառողների և արտադրողների հետ: Այս խոսակցությունները սկսվել են մոտ երեք շաբաթ առաջ և հատկապես ինտենսիվ են եղել վերջին օրերին, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 85 դոլարը»,- գրում են հեղինակները։

Հստակեցվում է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հնդկաստանը զգալի ճնշում են գործադրում ՕՊԵԿ+ նավթային կարտելի անդամ երկրների վրա՝ բորսայում գների զգալի աճը փոխհատուցելու նպատակով նավթի մատակարարումների ավելացման համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1 բարել նավթի համար 100 դոլարն անվանել էր «միանգամայն հնարավոր գին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան