Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:58 13-05-2022

Հույս ունենանք, որ դատավորը, ում մակագրվել է գործը, կլինի դատավոր. Ռուբեն Մելիքյան

«Իմ վստահորդը ձերբակալված է, նույն գործով ձերբակալված է նաև հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Թե ինչպիսի որոշում կկայացվի այս պահին, կդժվարանամ ասել։ Ամեն դեպքում մենք իրավաբանական կողմը ապահովում ենք և կարևոր ենք համարում բարձրաձայնել անընդունելի կողմի մասին, որը մանկահասակ երեխային՝ տասնչորս տարեկան աղջկան, միջին ծանրություն համարվող հանցագործությամբ, ինչ-որ անհասկանալի ձևով կատարված, անհասկանալի ձևով համացանցում հայտնված ձայնագրության հիման վրա ազատությունից զրկելն է»։ Այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով մասնակցում էր Երևան քաղաքի Քննչական վարչության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիային՝ հաջակցություն Ավետիք Չալաբյանի։

«Կա ձերբակալման արձանագրություն, որը բողոքարկվել է դատարանում։ Դեռ երկու ժամ է անցել․ տեղեկություն չունենք, թե այդ միջնորդությունը որ դատավորին է մակագրված, բայց հույս ունենանք, որ այդ դատավորը, ում մակագրվել է, կլինի դատավոր»,- հավելեց Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան