Ներքին 4 տարի առաջ - 11:34 13-05-2022

Հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի խախտման վերահսկողությունը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների` առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝ ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:
Նշված դրույթի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի:

Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ոստիկանություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան