Ներքին 4 տարի առաջ - 12:21 09-03-2022

Փոխնախարարը վստահ է, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ։ Ազգային ժողովում Լենա Նանուշյանը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ուզում եմ հավաստիացնել, որ օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում են և վերահսկվում են։ Որպես օրինակ կարող եմ բերել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքը կամ ծխախոտային տաղավարների ցուցադրության արգելքը, որոնք, դուք էլ երևի նկատել եք, խանութներում ամբողջությամբ կիրառվում է։ Այդ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից և իրազեկվածության աստիճանից։ Դրա ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- ասաց Նանուշյանը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան