Ներքին 4 տարի առաջ - 10:54 12-05-2022

Իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգի․ ԱԺ պատգամավոր

«Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել»։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։

Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։

Հիմա արդեն պարզ է. իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգին՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարացնելու համար։

Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով